Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Իմ հայացքը իրեն ծաղկած ճյուղի հետ շփոթեց

Իմ հայացքը իրեն ծաղկած ճյուղի հետ շփոթեց
03.11.2025 | 19:22

Ես կամենում էի վերադառնալ

դատարկ քաղաքների հևքից`

դեպի ընծայաբերումը երկնքի։

Գարնան բալենու մեջ

իմ հայացքը իրեն

ծաղկած ճյուղի հետ շփոթեց.

իմ հայացքը մեղուները որսացին

և իմ զարմանքը տարան

դեպի պետությունները մայրական.

տարան դեպի հայրենիքը մայրական։

Ես կամեցա վերադառնալ

հիացմունքի միջնադարյան

սիրերգի մեջ

և իմ սիրտը դրեցի կարպետի նախշում։

Նա ինձ արտասանեց

ոտքերի տակ հայրենի,

նա ինձ փոխադրեց

քամու մեջ շարականի,

նա ինձ փռեց սրոհունդի

խակ կանաչի մեջ

և կույս արագիլներ կանչեց

Արածանի գետի շամբուտներից,

և նիզակներ դրեց իմ թևերի տակ`

որպես խեչակներ,

և ասաց` թե կարող ես,

աճի'ր վազի մեջ։

Ես կամեցա աճել և հեղեղվել

տորոն կարմիր բույսի

համաստեղության հետ։

Իմ սիրտը չվրիպեց ինձ,

իմ հոգին չշփոթեց ինձ,

իմ ճանապարհը սկսվեց և կավարտվի

թռչնակերպ վարդնյակի տիեզերքում`

մի կիսատ մնացած խաչքարից համբարձված՝

դեպի հևքը ամենաիրական լռության։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 7494

Մեկնաբանություններ

մ է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am