«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հնարավոր չէ, որ պետության և նրա ղեկավարի շահերը 100 տոկոսով համընկնեն

Հնարավոր չէ, որ պետության և նրա ղեկավարի շահերը 100 տոկոսով համընկնեն
02.11.2026 | 14:33

Աշխարհաքաղաքական կնճռոտ իրավիճակները հասկանալու համար միշտ չէ, որ օբյեկտիվ անալիզը կարող է հարցերի ճիշտ պատասխանները գտնել երկրների շահերի տեսանկյունից, քանի որ երբեմն նույն հարցերի ճիշտ պատասխանները կարելի է գտնել միայն երկրների էլիտայի կամ ղեկավարության սուբյեկտիվ շահի տեսանկյունից։

Այս իմաստով Զելենսկու օրինակը տիպական է, քանի որ ներկա վիճակում ուկրաինական ժողովրդի օբյեկտիվ շահի տեսանկյունից ամենաճիշտը մարտական գործողությունների դադարեցումն է, բայց որը նաև անձնապես վտանգավոր է իր՝ Զելենսկու համար, իշխանությունը կորցնելու և, ծայրահեղ դեպքում էլ, կյանքը կորցնելու պատճառով։

Մարտական գործողությունների դադարեցումը ձեռնտու է նաև Արևմուտքին, գոնե ռուսների կողմից չգրավված տարածքները ձեռքից չգցելու համար, և Զելենսկին այստեղ էլ է առաջնորդվում սուբյեկտիվ նկատառումներով։

Եթե այս և նման հարցերին մոտենանք մի քիչ ավելի ընդհանրացված մոտեցումով, ապա հարցը հանգում է նրան, որ, որպես կանոն, հնարավոր չէ, որ պետության և նրա ղեկավարի շահերը 100 տոկոսով համընկնեն, և այդ դեպքում, կախված նրանից, թե ինչ հարաբերության մեջ են ժողովրդի և երկրի ղեկավարի հզորությունները, վերջինս իրեն կարող է թույլ տալ էգոիստական սուբյեկտիվ քայլեր, որոնք հակասում են պետության ու ժողովրդի շահերին։

Բայց երբեմն էլ շատ դժվար է լինում պարզել՝ երկրի ղեկավարի կոշտ քայլերը ժողովրդի նկատմամբ իրենց էությամբ օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ, ասենք, օրինակ, Սինգապուրի դեպքում, որն էլ, ի վերջո, տվեց դրական արդյունք։

Նման տեսակի անորոշություն է պարունակում նաև Էրդողանի ու Ալիևի թվացյալ կամ օբյեկտիվ հակամարտությունը կամ դրա իմիտացիան ներկայում։

Նույնը՝ Թրամփի քաղաքականությունը ամերիկյան ժողովրդի և աշխարհի խաղաղության տեսանկյունից, որը կարող է օբյեկտիվորեն ճիշտ լինել և դրականորեն ընդունվել Ռուսաստանի ու Չինաստանի կողմից, բայց և մերժելի լինել Եվրոպայի ու գլոբալիստների համար։

Եվ դա էլ այն դեպքում, որ Ռուսաստանն ու Չինաստանը ավելի քան համոզված են, որ Թրամփն ամեն ինչ անում է, առաջին հերթին, ԱՄՆ-ի շահի համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ