Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Զգուշացե՛ք. հոգեորսության վտանգավոր թակարդ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու զավակներին

Զգուշացե՛ք. հոգեորսության վտանգավոր թակարդ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու զավակներին
07.11.2026 | 13:06

Համացանցում տարածվում է արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ «հայր սուրբի» կերպարով մի տեսանյութ, որտեղ մարդկանց համոզում են, թե Աստծուն կարելի է մոտենալ նաև առանց եկեղեցի հաճախելու։
Այնուհետև հնչում է գլխավոր առաջարկը.
«Մենք անվճար առցանց Աստվածաշնչի ուսումնասիրության խումբ ենք ստեղծել այն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար, ովքեր չեն կարող հաճախ եկեղեցի գնալ։ Սեղմի՛ր WhatsApp-ի կոճակը և միացի՛ր մեզ»։
Սիրելի՛ հավատացյալներ, մի՛ հավատացեք։ Տեսանյութում ներկայացված «հայր սուրբը» արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ կերպար է, այլ ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու իրական հոգևորական։ Նրա խոսքը մի՛ ընդունեք որպես Մայր Եկեղեցու ուսուցում կամ պաշտոնական հրավեր։
Ինչո՞ւ է անհայտ կրոնական նախաձեռնությունը հատուկ դիմում Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներին՝ օգտագործելով հոգևորականի կեղծ հեղինակությունը։
Սա հոգեորսության լուրջ վտանգ պարունակող թակարդ է, որի միջոցով փորձում են ՀԱՍԵ որոշ զավակներին աստիճանաբար հեռացնել իրենց Մայր Եկեղեցուց և ներգրավել անհայտ կրոնական խմբերի մեջ։
Սուրբ Գրքի առցանց ուսումնասիրությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել Սուրբ Պատարագին, Սուրբ Հաղորդությանը և Եկեղեցու խորհրդական կյանքին։ Իսկ եկեղեցի հաճախել չկարողացող հավատացյալը պետք է մշտական կապ պահպանի իր հոգևոր հովվի հետ։
Այս երևույթն արդեն համակարգված և հետևողական բնույթ է ստանում։ Միգուցե ժամանակն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արձագանքի սրան, հերքի նման նախաձեռնությունների առնչությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետ և զգուշացնի հավատացյալներին կեղծ հոգևորականների միջոցով իրականացվող հոգեորսության վտանգի մասին։
Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք անհայտ WhatsApp խմբերի հրավերները և մի՛ թույլ տվեք, որ ձեր հավատքն օգտագործվի ձեզ Մայր Եկեղեցուց հեռացնելու համար։
Տարածե՛ք այս զգուշացումը՝ մյուս հավատացյալներին ևս հնարավոր հոգեորսությունից պաշտպանելու համար։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ