Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անողոք թվեր և անջնջելի մեղք. ո՞վ է իրական գողը

Անողոք թվեր և անջնջելի մեղք. ո՞վ է իրական գողը
20.11.2026 | 11:44

Փաշինյանը որքան էլ ցնցումների մեջ ընկնի ու ամբիոններից բղավի, թե թալանել եք, նախկին թալանի մասին ոչ մի ճիչ չի կարող ծածկել իր կատարած աղետալի հանցագործությունն ու պատմական դավաճանությունը։
Որքան էլ ցնցվի, հենց ինքն է 5000 մատղաշ տղերքի կյանքի գողը։
Ինքն է Արցախի գողը։
Ինքն է 120 000 մարդու տան, օջախի ու հայրենիքի գողը։ Ու ոչ մի հիստերիկ ելույթ նրան չի ազատելու այդ անջնջելի մեղքից։
Ինքն է նաև մի ողջ չծնված սերնդի ապագայի գողը։ Եվ որքան էլ կոկորդ պատռի, թե «խաղաղության դարաշրջան» է բերել, այս արյունոտ իրականությունից փախչել չի կարող։
Եկեք նորից հիշեցնեմ ոչ թե հիստերիկ քարոզչական հեքիաթներ, այլ սթափ, չոր ու անողոք թվեր․
1998–2018 թվականներին՝ ամբողջ 20 տարիների ընթացքում, շփման գծի բոլոր միջադեպերի ու մարտերի հետևանքով Հայաստանն ունեցել է շուրջ 320 զոհ։ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ ընդամենը 44 օրում, 2020-ի պատերազմում կորցրինք առնվազն 5000 լույս զինվոր։
Հաշվարկը պարզ է ու սարսափելի։ Նախկին տեմպերով այդքան զոհ ունենալու համար կպահանջվեր մոտ 300 տարի։
300 տարվա ապրող երիտասարդներ, ընտանիք կազմող տղաներ, լույս աշխարհ եկող հազարավոր երեխաներ…
Փոխարենը մի ամբողջ ծաղկուն սերունդ գողացավ, և սա վիճակագրություն չէ, սա մեր ժողովրդի գենոֆոնդի ոչնչացումն է։
Իսկ պատմությունն ու հայ ժողովուրդը հայրենիքի ու կյանքերի գողերին երբեք չեն ների։

Անահիտ ՕՀԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ