Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Արժեքային ու խորքային փոփոխություններ են պետք

Արժեքային ու խորքային փոփոխություններ են պետք
21.06.2024 | 12:21

Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։

Փոխօգնության ու «ընկածին» մեծահոգաբար ձեռք մեկնելու ազգային հատկություն այդպես էլ չձևավորեցինք, իրար հարեհաս չդարձանք, թեպետ այլազգիների նկատմամբ գուցե հաճախ ավելի գթասիրտ ենք, քան ինքներս մեր նկատմամբ։ Նույնիսկ թշնամուն պատրաստ ենք ավելի մեծահոգաբար մոտենալ, քան ինքներս մեզ։

Առողջ հասարակության թիվ մեկ ցուցիչը երիտասարդներին սեփական կենսափորձով օգնելն ու իմաստուն խորհրդական դառնալն է, ինչպես որ հին ծերակուտականներն էին իմաստնությամբ կառավարում իրենց տոհմերն ու ցեղերը։

Մեզ արժեքային ու խորքային փոփոխություններ են պետք, որպեսզի 22-րդ դարի Հայ անհատը, ապա և հավաքականությունը լինի մեկ քայլ առաջ և արդի՝ իր արժեքային ու իդեալների համախմբով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 8600

Մեկնաբանություններ