Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Չի կարելի այսքան երախտամոռ լինել

Չի կարելի այսքան երախտամոռ լինել
20.07.2025 | 11:01

Ահավոր անշնորհակալ են էս թուրքերը, մեջլիս նախագիծ են տարել հայ-թուրքական չբացվող ինչ-որ անցակետ թալեաթի անունուվ կոչելու։

Ախր, չի կարելի այսքան երախտամոռ լինել, ինչ թալեաթ, ջեմալ, էնվեր, քեմալ, երբ կա փաշինեան վովաօղլի, ով շատ ավելին է արել թուրքերի համար, քան էս բոլորը միասին։

Զարմանում եմ սրանք ինչպե՞ս են կարողանում գոյատևել, երբ բացարձակ չեն մեծարում իրենց ազգի նվիրյալներին, իրական հերոսներին

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5966

Մեկնաբանություններ