Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Միքայել Սրբազանի ուղերձը

Միքայել Սրբազանի ուղերձը
10.09.2025 | 10:33

Տեր, հույս ի՛մ և կյանք ի՛մ, ես ումից պիտի երկնչեմ

Տեր, իմ կյանքի ապավեն, ես ումից պիտի դողամ :

Գոհություն եւ փառք Ամենակալին իմ կյանքի վերջին 75 օրերին իր զորակցության եւ մխիթարության համար, առանց որի անհնար կլիներ դիմանալ աննախադեպ եւ աննկարագրելի անարդարության այն հորձանքին, որին ստիպված եղանք դիմակայել:

Շնորհակալություն նաեւ ձեզ, իմ սիրելիներ, բոլորդ, ովքեր ցավակից եք ինձ իմ կրած նեղությունների մեջ, որոնք բացարձակապես ոչինչ են մեր հայրենիքի կորստյան եւ մեր եղբայրների գերության տառապանքների հետ համեմատած: Համարում եմ, որ անգամ անհարմար է խոսել այդ մասին, երբ մեր արցախցի հայրենակիցները հայրենազրկված են, եւ մեր եղբայրները` գերության մեջ խոշտանգված:

Բացարձակ ապօրինի եւ շինծու հետապնդումը մի օր ավարտվելու է. բոլոր մեղավորները պատասխան են տալու այն օրենքի առջեւ, որի հանցավոր անտեսումով եւ ոտնահարումով դատում են ինձ հիմա:

Եւ ես, ինձ Աստծուց տրված իշխանությամբ, որն անցավոր չէ իրենց ժամանակավոր իշխանության հետ համեմատած, դատապարտելու եմ իրենց եւ իրենց համախոհներին ոչ թե ժամանակավորապես, այլ հավիտենական։

Քրիստոս ասաց՝ «Ներիր, որովհետեւ չգիտեն, թե ինչ են գործում»: Ես՝ Տիրոջ անպիտան ծառաս, համարձակվելու եմ ասել՝ «Մի ներիր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»:

Մեր սերը եւ ողջույնները մեր սիրելի ժողովրդի զավակներին։

Իսկ վերջում կասեմ՝ «Եթե Տերը մեր կողքին է, ո՞վ կարող է լինել մեզ հակառակ»:

Պինդ մնացեք, Աստված մեզ հետ է:

Դիտվել է՝ 5616

Մեկնաբանություններ