Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար՝ ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծել է Իրանի արտաքին հարաբերությունների գերատեսչությունը:               
 

Մասկը բորսաներն է «փչում»

Մասկը բորսաներն է «փչում»
24.01.2026 | 17:01

Ներկայիս LLM մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը կարող է ձվածեղ պատրաստել, բայց չի կարող շեֆ խոհարար լինել։ Որպեսզի AI-ը կարողանա փոխարինել շեֆ խոհարարին, գիտությունը պետք է քվանտային թռիչք իրականացնի։ Հնարավոր է՝ 10 կամ 30 տարուց տեղի ունենա քվանտային հեղափոխություն, սակայն ներկայումս ոչ քվանտային, զուտ մաթեմատիկական մեխանիկայի վրա կառուցված LLM տիպի արհեստական բանականությունը էականորեն սահմանափակ է։

Ինժեներական տեսակետից եկեք համեմատենք մարդուն և LLM-ը։ Մարդու մեկ խորանարդ սանտիմետր ԴՆԹ-ի մեջ կարող է պահպանվել մոտ 1 էկզաբայթ տվյալ, ինչը համարժեք է մեկ տարվա ընթացքում ամբողջ մարդկության կողմից գեներացված թվային տվյալների ծավալին։ Մեկ մարդկային բջիջն ունի ամբողջ արդյունաբերական կլաստերի չափ բարդություն։

Եվ արդյո՞ք ինժեներական առումով միլիոնապատիկ ավելի պարզ մեխանիզմը կարող է հաղթել իրենից միլիոնապատիկ ավելի բարձր կարգի մեխանիզմին։

Վերջիվերջո, եթե մի օր քվանտային հիմքով արհեստական բանականությունը կարողանա հասնել մարդուն, ապա հոմո սափիենսի մեջ ներդրված էվոլյուցիոն մեխանիզմը ավտոմատ կգործարկվի, և տեղի կունենա էվոլյուցիոն ցատկ։

Մասկը նույն կերպ մի քանի տարի առաջ խաղում էր էլեկտրոմոբիլների բորսաների հետ, ինչի համար քիչ էր մնում դատվի։ Հիմա էլ անցել է արհեստական բանականությունն է «փչում», թե բա՝ էսա մարդկությանը կանցնի։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ