Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Տիրադավներին թիկնապահություն անող և ցուցարար ծեծող ոստիկանություն ունեցող երկրում հանցագործությունները պետք է աճեն

Տիրադավներին թիկնապահություն անող և ցուցարար ծեծող ոստիկանություն ունեցող երկրում հանցագործությունները պետք է աճեն
19.02.2026 | 14:33

Կրկին թիրախում ՆԳ նախարար Արփինեն է, որին մեղադրում են Երևանում տեղի ունեցած մարտական գործողությունների համար, որի հետևանքով 1 մարդ սպանվել է, 10-ը վիրավոր են։

Հայաստանի չափ բնակչություն ունեցող, բայց նորմալ երկրի պարագայում, ոչ թե ՆԳ նախարարը, այլ ողջ կառավարությունը հրաժարական պետք է տար։

Բայց հայաստանում ամեն ինչ նորմալ է, քանի որ այս ամենի ԹԻՎ ՄԵԿ մեղավորը ոչ թե Արփինեն է, այլ նրա շեֆը՝ Նիկոլ Անհողը, ով դիտավորյալ երկրում ստեղծել է կառավարելի քաոս։

Ոստիկանությունը, որը պետք է կանխի հանցագործությունները, բացահայտի ապօրինի պահվող զենքերը և այլն, իրականում խայտառակ հանցագործություններից հետո նոր է քայլեր ձեռնարկում և առանց ամոթի խրոխտ հայտարարություններ տարածում արդեն տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման վերաբերյալ։

Իսկ Հայաստանի ոստիկանությունն այս խայտառակ վիճակում է, քանի որ զբաղվում է իրեն չվերաբերող գործերով։

Օրինակ, ցույցեր է ցրում, ցուցարարներին է ծեծում և բերման ենթարկում, պոռնկաբարո ինչ-որ հակաեկեղեցականների համար թիկնապահություն է անում և այլն։

Այդ պատճառով էլ Փարաքարի համայնքապետին են սպանում, Երևանը վերածում են մարտադաշտի ու ՆԳՆ ղեկավարը պաշտոնանկ չի արվում, քանի որ մեղավորը կառավարության շենքում նստած «հարբեցող ծաղրածուն» է։

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5785

Մեկնաբանություններ