ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ

Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ
26.04.2026 | 13:00

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։

Պետք է գիտակցել, որ այսուհետև Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները, իսկ հունիսին կայանալիք «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում՝ անցնելու են Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ և համատարած քայլերի։ Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև՝ հոգեպես թուլամորթ։

Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։

Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5205

Մեկնաբանություններ