Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Անգլիացիներին և դրանց ազդեցության ուժը չի կարելի թերագնահատել

Անգլիացիներին և դրանց ազդեցության ուժը չի կարելի թերագնահատել
25.07.2026 | 12:17

Արդեն վեցերորդ օրն է, ինչ չի գործում Կասպից խողովակային կոնսորցիումը՝ բանդերականների տեռորիստական հարվածների պատճառով: Իսկ դրանով արտահանման է գնում Ղազախստանի նավթի 80 տոկոսը: Տոկաև էֆենդին դատապարտում է, բայց լինելով բազմավեկտոր անասուն, չի հստակեցնում, թե ում: ՈՒղղակի դատապարտում է դրոնների հարձակումները, և վերջ: Ալիև էֆենդու SOCAR-ի բենզալցակայանի խոցման պատճառով ՌԴ դեսպանին կանչում են Ադրբեջանի ԱԳՆ, նոտա են տալիս, մատ են թափ տալիս: Բայց դրանից մի քանի օր առաջ Ազովի ծովում բանդերականները վեց ադրբեջանցի սպանեցին ոչ ռազմական բեռնատար նավի վրա – И․․․ ТИШИНА: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Ալիև էֆենդու համար միլիոն դոլարը՝ բենզալցակայանի արժեքը, ավելի թանկ է, քան վեց ադրբեջանցու կյանքը: Բայց դա թերի գնահատական է:

Թե՛ Տոկաևի, թե՛ Ալիևի երկրները վաղուց և կամավոր դարձել են բրիտանական ՄԻ-6-ի բոստանները, իսկ ՈՒկրաինան այդ բոստանների ցանկում առաջինն է: Հիմա, քանի՞ գլուխ ունեն Ալիև և Տոկաև ոչխարները, որ ձայն բարձրացնեն բանդերականների վրա: Ընդամենը մեկ քյալլա ունեն դրանք գլխի փոխերն, դրա համար էլ չեն ուզում զրկվել և հանդուրժում են բանդերական տեռորը՝ զայրույթը թափելով ռուսների վրա: Եվ վերջ…

Shame.am

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ