Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք ընտրություններին լիբերալ-ընդդիմադիր «Յաբլոկոն» չի մասնակցի, այդ կուսակցությանը զրկեցին մասնակցելու հնարավորությունից: «Յաբլոկո» կուսակցության ղեկավարի տեղակալ Շլոսբերգին երեկ դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:
Թուրքիայում Էրդողանը փաստացի կիսեց և գրեթե ոչնչացրեց գլխավոր ընդդիմադիր քեմալիստներին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Ստամբուլի նախկին քաղաքապետ և ընդդիմության առաջնորդ Իմամողլուն բանտում է, նրա հազարավոր կուսակիցներ և աջակիցներ ենթարկվում են ճնշումների, բանտարկվում են, և այդ պրոցեսը շարունակվում է:
Բավականին նման են Թուրքիայում ու Ռուսաստանում իրավիճակները: Երկուսն էլ նախկին ազդեցիկ կայսրությունների ժառանգորդներ են, մեծ հաշվով, խոսքը կայսերական ժողովուրդների մասին է:
Երկու կայսրություններն էլ նախորդ դարասկզբին քանդվեցին «թավշյա» հեղափոխությունների մեծ ալիքներից, որոնց խորքերում ու առաջին դիրքերում էթնիկ հրեաներ էին: Սակայն կայսերական անցյալն ու հասարակական մենթալիթետը մարսեց այդ հրեաներին, Լենինից ու Աթաթուրքից սկսած, մինչև ստորին օղակների ոչ երևելի դեմքեր:
Ռուսական կայսրության համար այլազգի առաջնորդները սովորական բան են: Այդ կայսրությունը դարերով ղեկավարել են, մոնղոլ-թաթարները, գերմանացիները, ֆրանսիացիները: Երբ Նապոլեոնը բլիցկրիգով հասավ Մոսկվա, ողջ ռուսական էլիտան խոսում էր բացառապես ֆրանսերեն:
Այսինքն, փոքր ազգերի համար է դա արտառոց երևույթ, կայսերական ժողովուրդների համար նորմալ է: Կայսերական հիշողությունը, միևնույն է, իր ներքին դիմադրության միջոցով բալանսավորում է իրավիճակը:
Երբ Ռուսաստանում բոլշևիկ հրեաների ազդեցությունը թուլացավ, Սովետական Միությունը դարձավ այլ որակի կայսրություն: Հետո գլոբալ հրեական, սիոնիստական ալիքը Ռուսաստան վերադարձավ 1980-ականներին և 1990-ականների իր ազդեցության գագաթնակետին կազմաքանդեց Սովետը:
Ռուսաստանն ու որոշ գաղութներ հայտնվեցին հրեաների տոտալ քաղաքական և տնտեսական վերահսկողության ներքո: Քաղաքական հիմնական լիբերալ ալիքի վրա իշխանության բերվեց Պուտինը: Սոբչակ, Գայդար, Չուբայս, Նեմցով, Լիվշից, Մեդվեդև, Բերեզովսկի, Պատարկացիշվիլի, Գուսինսկի, Նևզլին, Աբրամովիչ, Դերիպասկա...
Այս ցանկը շատ մեծ է, ոմանք չկան, ոմանք դեռ ակտիվ խաղերի մեջ են:
Ռուսա-հրեական լիբերալ մետաստազը ՀՀՇ ի տեսքով հասավ Հայաստան և կարճ ժամանակահատվածում ուղղակի ոչնչացրեց Սովետական Հայաստանի ահռելի տնտեսական, գիտական ու մշակութային ժառանգությունը: Քանի որ հայերս դարերի ընթացքում մեր կայսերական անցյալից շատ ենք հեռացել, շփոթվեցինք և ցուցաբերեցինք քաղաքական լիակատար տհասություն: Նույնիսկ Միջինասիական հանրապետություններն ավելի զգոն եղան: Չնայած մեր վիճակը գուցե իրոք բարդ էր կամ արհեստականորեն ավելի բարդացվեց:
Ռուսաստանը մեծ օրգանիզմ է, կայսերական մենթալիտետը իր գործն անում է: Անկախ սուբյեկտիվ գործոններից ու բազմազան զոնդաժից, մեծ օրգանիզմն ունի իր ֆիզիոլոգիական յուրահատկությունները: Եվ երբ ներքին հակասությունները արհեստականորեն սրվում են, ու կայսրությունը կանգնում է լուրջ վտանգի առաջ, ավտոմատ կերպով գործարկվում է ինքնապահպանության բնազդը: Ռուսաստանի պարագայում դա պատերազմն է: Երբ Ռուսաստանը կանգնած է լուրջ գոյաբանական վտանգի առաջ, միակ փրկությունը պատերազմն է, և ռուսները դա զգում են ողնաշարով: Իսկ պատերազմի ժամանակ սկսվում է ինքնամաքրման յուրահատուկ պրոցես: Կապ չունի, ով է իշխանության բերել Պուտինին, ովքեր են նրա շրջապատում: Ռուսաստանում կամաց-կամաց պայքար սկսվեց հրեական մեդիադաշտի ու շոուբիզնեսի դեմ, հետո հերթը կհասնի խոշոր կապիտալին, բոլոր տեսակի քաղաքական յաբլոկոներին, հետո դա կիջնի կենցաղային մակարդակ:
Եթե նույնիսկ Ուկրաինական պատերազմի կարիք չլիներ, Ռուսաստանը այդ կարիքը հորինելու էր:
Այժմ համաշխարհային քաղաքականությունն ու տնտեսությունը գտնվում են աննախադեպ հրեական ազդեցության տակ: Աշխարհի թիվ մեկ գերտերություն ԱՄՆ-ից մինչև Հայաստանի պես փոքր երկրներ այդ ազդեցության ալիքի տակ են:
ԱՄՆ-ը, ի տարբերություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Չինաստանի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի, չունի կայսերական երկարատև անցյալ, այդ իսկ պատճառով՝ ներքին դիմադրողականություն: Այն, ինչ կատարվում է այսօր ԱՄՆ-ում, նույնիսկ Ելցինյան Ռուսաստանի հետ համեմատելի չէ:
Եվ ուրեմն, ճի՞շտ են անում Պուտինն ու Էրդողանը, երբ ոչնչացնում են բոլոր քաղաքական «լիբերալ» ուժերին: Եվ ի՞նչ մեծ ալիք է գլոբալ քաղաքական աշխարհում սպասվում մոտ ապագայում:
Վերջ ի վերջո, Նյուրնբերգ լինելու է, սակայն առայժմ պարզ չէ, թե ով է լինելու գլխավոր մեղադրյալը:
Միանշանակ է, որ այդ գլխավոր մեղադրյալը պետք է ունենա չափազանց մեծ նյութական կարողություն, մեծ թիրախ, որպեսզի այն բաժան-բաժան արվի...
Անգլոսաքսերը համաշխարհային պատմության մեջ անգերազանցելի գաղութատերեր են, թալանի անգերազանցելի վարպետներ: Պատահական չէ, որ Ռուսաստանը նրանց խաղերում ստացել է «Եվրոպայի ժանդարմի» դերը:
Այս անգամ ևս Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնել քիքիրությամբ տարված ու քնած Եվրոպային, որ դարձել է իր իսկ ստեղծած, անփորձ ու անդաստիարակ ԱՄՆ-ի գերին: Եվրոպայի կողմից ստեղծված, բայց նոր տերերի կողմից զավթված ԱՄՆ-ի:
Հայաստանում պայմանական «Յաբլոկոն» իշխանություն է դեռևս 1988-ից: Երբ այդ ազդեցությունը թուլացավ, ունեցանք հաջողություններ, երբ ուժեղացավ՝ պարտվեցինք ու պարտվելու ենք, քանզի գալիք համաշխարհային մեծ ալիքի վրա չենք լինելու, մեր երկրի տերերը այդ ալիքի տակ մնացող ուժեր են:
Անցյալ դարասկզբին, մինչև կողմնորոշվում էինք որ կողմ գնալ՝ Սուլթանի՞, հրեա Երիտթուրքերի՞, Ցարի՞, թե հրեա բոլշևիկների, մեզ պարզապես ջարդուփշուր արեցին: Դա մեր գավառական ռոմանտիզմի, լիբերալ երազախաբության արդյունք էր:
Այսօր էլ այդ գավառամտությամբ, ծիրանով ու ջերմուկով, սուջուխով ու բաստուրմայով գնում ենք դեպի Եվրոպա, կարծելով, թե ռուսն ու եվրոպացին չեն հասկանում քո պրիմիտիվ գեղջկական բջությունը...
Արա Արայան