ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.09.2026 | 00:13

Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք։
Պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից։
Ամեն։


Սուրբ Ներսես Շնորհալի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ