«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Նման փաղաքշական վերաբերմունքով, ԵՄ-երի հետ քաղցր-մեղցր խոսելով՝ ոչ մի բանի չեք հասնի

Նման փաղաքշական վերաբերմունքով, ԵՄ-երի հետ քաղցր-մեղցր խոսելով՝ ոչ մի բանի չեք հասնի
11.11.2026 | 13:54


Հետևում էի Հայաստանում ԵՄ ներկայացուցչության առաջ «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնած ակցիային: Կարևոր է, որ «Ուժեղ Հայաստանը» հրապարակային ակցիա էր նախաձեռնել: Կարևոր է, որ ճիշտ հասցեատեր էին ընտրել:
Բայց լսում եմ ելույթները, նայում պլակատների գրառումները...
Գուցե ես շատ կոշտ եմ տրամադրված, գուցե իմ վերաբերմունքը ծայրահեղական է, չեմ վիճում...
Բայց ի՞նչ է նշանակում՝ դնել նիկոլի, նրա (ԱՆ)արդարադատության նախարարի ու նրա դատախազուհու նկարները, բնորոշմամբ, թե՝ «նրանք անկախ չեն»... Լո՞ւրջ:
Այսինքն, նիկոլի ուղիղ ենթակա նախարարուհին ո՞նց կարող է անկախ լինել: Կամ ո՞վ չգիտե, թե իրենից ինչ է ներկայացնում, այսպես կոչված, գլխավոր դատախազուհին, դա, ըստ էության, նիկոլի կամակատարուհին է: «Ուժեղ Հայաստանը», որի երևի մի 100 կողմնակից ու անդամ, ներառյալ կուսակցության առաջնորդը բանտերում են, հայտնաբերել են, որ գլխավոր նիկոլադատախազուհին անկա՞խ չէ, թե՞ դա եկել էին ասելու Եվրամիության ներկայացուցիչներին, որոնք Հայաստանը ֆաշիստական կոնցլագերի վերածելու թիվ մեկ հովանավորներն են, Հայաստանում ժողովրդավարությունն ու ընտրական կարգը ոչնչացնելու պատվիրատուները:
Շատ մեղմ, ես կասեի՝ քաղաքավարի ու փաղաքշական էր վերաբերմունքը նաև հենց եվրայոնջաների՝ ԵՄ ներկայացուցչության ու ներկայացուցչի հանդեպ:
Ներկայացուցչության ուղղությամբ նեխած ձվեր և պոմիդորներ չնետվեցին, ոչ մի թթու խոսք չասվեց: Ընդամենը հորդորում էին, որ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Մարագոս է, թե ինչ քարաքոս է, չլռի... Հայաստանում «ժողովրդավարության նահանջի» (նահանջի՞, ընդամե՞նը...) վերաբերյալ:
Գիտե՞ք, Մարագոս-քարաքոսին չլռելու հորդոր գուցե կարելի էր ուղղել այն ժամանակ, երբ ԱԺ նախընտրական շրջանում «Ուժեղների» այլ ներկայացուցիչներ էին հանիրավի կալանավորվում:
Ինքս էս Մարագոսին այսօր մեկ բան կասեի, կասեի՝ այ, ստահա՛կ, դու քո երեսպաշտությամբ ու լռությամբ ուղիղ մեղավոր ես Արսեն Գևորգյանի մահվան մեջ ու որտեղ էլ գտնվես, դրա դիմաց հատուցելու ես...
Հարկավ, դա իմ նախաձեռնած բողոքի ակցիան չէր, այլ՝ «Ուժեղ Հայաստանի», ինչպես ասացի: Հարկավ, իրենք լիիրավ են իրենց ակցիայի բովանդակությունն ու շեշտադրումները որոշելու:
Ընդամենը ուզում եմ ասել, որ նման փաղաքշական վերաբերմունքով, ԵՄ-երի հետ քաղցր-մեղցր խոսելով՝ ոչ մի բանի չեք հասնի, հակառակը, նրանք կհամոզվեն, որ հայերը հեզիկ-նազիկ խալխ են, ու ԵՄ ցուցումով փաշինյանական ռեժիմը ավելի ինտենսիվ կդարձնի հանաիրավի բանտերում գտնվող ընդդիմադիր առաջնորդների խոշտանգումները՝ սպանելու նպատակով:

Արմեն Հակոբյան
Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ