Երբ տեղի է ունենում մեծ ազգային աղետ, հասարակությունը, բնականաբար, փորձում է գտնել պատասխանատուներին։
Բայց Հայաստանում այդ հարցը աստիճանաբար վերածվել է երկու, գրեթե անհաշտ ճամբարների։
Մի կողմն ամբողջ պատասխանատվությունը դնում է ներկա իշխանության, իսկ մյուսը՝ նախորդ իշխանությունների, բանակի, արտաքին ուժերի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և էլի հազար ու մի գործոնների վրա։
Արդյունքում՝ հասարակությունն ինքն իրեն տանում է այնտեղ, որտեղ բոլորը կա՛մ պատասխանատու են, կա՛մ՝ մեղավոր։
Այնինչ, մեղավորն ու պատասխանատուն մեկն է և տեսանելի: Փորձեք յուրաքանչյուրդ կանգնել հայելու դիմաց և նայել ինքներդ ձեզ… Ես դա անում եմ գրեթե ամեն օր և ամեն անգամ տեսնում գլխավոր մեղավորին…
Հ.Գ. Մարդու թողած ամենաթանկ ժառանգությունը ոչ թե այն է, թե ինչ է նա ունեցել, այլ այն, թե ինչպիսի արժեքներով է ապրել։
Սենոր Հասրաթյան