Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հա՛մ ինքն է կուշտ, հա՛մ ոչխարներն են տեղում

Հա՛մ ինքն  է կուշտ, հա՛մ ոչխարներն են տեղում
29.08.2023 | 17:33

Նիկոլի մոտ, փաստորեն, ամենալավը ոչխար պահելն է ստացվում։

Մարդը 680 հազար գլուխ ոչխար է պահում, բայց մի անգամ «ուֆ» չի անում, չի ասում՝ արոտավայր չկա, խոտ չկա, տարին չորային է։

Հա՛մ ինքն է կուշտ, հա՛մ ոչխարներն են տեղում, եթե թուրքը պատահաբար այդ օրը մի քանիսին չտարավ։

Էդիկ Անդրեասյան

Դիտվել է՝ 7616

Մեկնաբանություններ