CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Աղոթարան

Աղոթարան
31.03.2026 | 22:00
Տեր Հիսուս,
Պարգևիր մեզ խոհեմություն լինելու իմաստուն, վառ պահելու մեր հոգու ճրագը`բարի գործերով, աղոթքով և խոնարհությամբ, հոգևոր ընթերցմամբ, Քո ներկայության հանդեպ նվիրումով,
որպեսզի պատրաստ լինենք Քո հրաշափառ Հարությանը։
Քեզ փառք, պատիվ և գոհություն,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամե՛ն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ