CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Խանդ ու խնդություն

Խանդ ու խնդություն
05.03.2026 | 21:59
Մարտի 6
Աշխատիր Ինձ համար, Ինձ հետ, Իմ միջոցով:
Այն բոլոր գործերը, որոնք արժանի են հարատևման, պետք է կատարվեն Իմ Հոգու միջոցով:
Տեսնել է պետք, թե ինչպես է լուռ ու աննկատ գործում Իմ Հոգին:
Ինչպես է մեղմորեն ու աստիճանաբար առաջնորդում հոգիներին դեպի Իմ Թագավորությունը:
Խանդ ու խնդություն ունեցիր, երբ ձեռքդ դրված է արորի մաճի վրա, որ գետինն է պատրաստ սերմ ցանելու համար:
Եթե հողը կարծր է, սերմը չի աճի այնտեղ:
Պատրաստիր գետինը, մշակիր այն ասածիս պես:
Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ