«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ամբոխի գիլյոտինային հրճվանքը

Ամբոխի գիլյոտինային հրճվանքը
18.04.2026 | 14:03

Ամբոխը հրճվում էր, երբ Ռոբեսպիերն ու իր հեղափոխական ընկերները գիլյոտին էին ուղարկում Լյուդովիկոս XVI թագավորին և ազնվականներին՝ անեծքներ ուղղելով մահապատժի ենթարկվողներին:

Ամբոխը նույնպիսի հրճվանք էր ապրում, երբ Ռոբեսպիերը գիլյոտին էր ուղարկում իր «դավաճան» հեղափոխական ընկերներին՝ նույնպիսի անեծքներ ուղղելով «դավաճաններին»:

Առավել խելահեղ էին ամբոխի հրճվանքն ու անեծքներն այն ժամանակ, երբ գիլյոտին էին տանում իրեն՝ Մաքսիմիլիեն Ռոբեսպիերին:

Արգամ Տեր-Պողոսյան

Դիտվել է՝ 6885

Մեկնաբանություններ