«Վաշինգտոն Հիլտոն» հյուրանոցում այսօրվա կատարվածը գավառական ու պրիմիտիվ մի ներկայացում էր:
Նույն հյուրանոցից դուրս գալիս, 1982 թ․ վիրավորվեց Թրամփի կուռքը, հանրապետական պրեզիդենտ Ռեյգանը:
Հիվանդանոցում նա բժիշկներին հարցրեց․
- Հուսամ, դուք ընտրել եք հանրապետական թեկնածուին։
Բուժանձնակազմը միաձայն պատասխանեց․
- Այս պահին բոլորս հանրապետական ենք:
Այսօր էլ Թրամփը, միջադեպից հետո տված ճեպազրույցում նույն միտքը արտահայտեց, թե՝ կալիֆոռնիացի ուսուցիչ Ալլենի արարքը, կհամախմբի Ամերիկան իր պրեզիդենտի շուրջ:
Հուսամ, որ ինչպես Ռեյգանը հիվանդանոցից անձնական ձեռագիր նամակ ուղարկեց
սիրելի Լեոնիդ Բրեժնևին, այնպես էլ Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ, որ հանկարծ վերջինս չանհանգստանա...
Ո՜նց եմ զզվում այս թատրոն – թամաշաներից։
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ