-
19.12.2013|
13:56
Գերմանիայից գրողի տեղափոխման համար կառավարությունը 20 հազար եվրո է հատկացրել և այսօր նա կտեղափոխվի Հայաստան: Լևոն Խեչոյանին Գերմանիայում վիրահատել են, սակայն հետվիրահատական շրջանը ծանր է անցնում: Գերմանացի բժիշկները հարազատներին խորհուրդ են տվել տեղափոխել Հայաստան:
-
19.12.2013|
12:48
Այս զգացողությունն ուժեղանում է հատկապես ձմռանը: Մի ժամանակ, երբ փայտ էի վառում, ոչ թե ձմռան օրերն էի հաշվում, այլ փայտիս շարքերը: Դրանց պակասելով, թվում էր, ուր որ է պատերազմն էլ կավարտվի: Հիմա փայտ չեմ վառում, բայց պատերազմի զգացողությունը դեռ ողջ է:
-
19.12.2013|
12:19
Այսօր՝ 19.12.2013-ին, Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը:
-
18.12.2013|
21:59
ՀՀ մշակույթի նախարարության և Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:
-
18.12.2013|
17:47
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
-
18.12.2013|
17:20
Պարզվում է, այսօր մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում սգո օր է հայտարարված: Պատճառը ՀՀ նախագահի հոր մահն է: Ինչպես տեղեկացանք, մի քանի երաժշտական դպրոցներ, որոնք այսօր պետք է հանդես գային տարեվերջյան համերգներով, հետաձգել են դրանք` տեղափոխելով մեկ ուրիշ օր:
-
18.12.2013|
16:30
ՍԴՀԿ-ի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս անգամ արդեն որակումների տեսքով: Օրերս ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին «քաղաքական դիակ» էր անվանել: «Հակադարձելու որևէ հնարավորություն չունեն ու ստիպված «աբստրակտ» հայտարարություններ են անում»,- irates.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, որ անգամ մի փոքր օբյեկտիվություն եթե ունենային, տասը տարուց ավելի ակտիվ քաղաքականության մեջ եղած մարդուն նման որակում չէին տա:
-
17.12.2013|
21:40
Մշակույթի նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին` Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հոբելյանական համերգ-հանդիսություններով:
-
17.12.2013|
17:00
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
-
17.12.2013|
16:30
Դեկտեմբերի 17-ին «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրին, որ մինչև հունվարի 23-ը հետաձգվել է Ռոմանոս Մելիքյանի 130 և կոնսերվատորիայի 90-ամյակներին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։