ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Բոլորին ասվել է` գալ ԱՄՆ-ի դեսպանատուն առանց պայուսակի, առանց թուղթ ու գրչի, առանց «ձայնագրիչի»

Բոլորին ասվել է` գալ ԱՄՆ-ի դեսպանատուն առանց պայուսակի, առանց թուղթ ու գրչի, առանց «ձայնագրիչի»
04.06.2012 | 01:31

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ, կհասցնի հանդիպել հասարակական հատվածի, քաղաքական ուժերի, իրավապաշտպանների, ինչպես նաև թերթերի խմբագիրների հետ` ԱՄՆ-ի դեպանատանը, ուր նաև ելույթ կունենա:
Բոլորին ասվել է` գալ ԱՄՆ-ի դեսպանատուն առանց պայուսակի, առանց թուղթ ու գրչի, առանց «ձայնագրիչի»:
Հիմնական հանդիպումները, ինչպես նախորդ այցելության ժամանակ, տեղի են ունենալու նախագահական նստավայրում, այդ թվում և` Քլինթոն-Նալբանդյան հանդիպումը:
Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի է ունենալու ասուլիս, ինչպես նախորդ անգամ` Նալբանդյան-Քլինթոն ձևաչափով:
Սակայն մինչ ասուլիսը Քլինթոնի պատվին նախագահականում տրվելու է աշխատանքային ընթրիք:
Ի դեպ, պետդեպի տիկնոջը ճանապարհելուց հետո Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան` 22.00-ին, աշխատանքային այցով մեկնելու է Ճապոնիա։ Կվերադառնա հունիսի 9-ին:
ՈՒ… վերջապե՜ս կձևավորի կառավարություն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 9500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ