ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Իրավական պետություն կառուցելու համար կայացած ընդդիմություն պետք է ունենալ»

«Իրավական պետություն կառուցելու համար կայացած ընդդիմություն պետք է ունենալ»
18.04.2013 | 17:13

Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ հնարավոր է ավագանու մակարդակով ընդդիմության համախմբում տեղի ունենա. «Նախագահական ընտրություններում ընդդիմության համախմբում տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը գործունեության բոլորովին տարբեր պլատֆորմներ ունեն, սակայն համայնքային մակարդակով համախմբումը հնարավոր եմ համարում»:

Խոսելով «Ժառանագություն» կուսակցության գործելաոճի, կարողությունների մասին, նա նկատեց. «Ես դրական եմ համարում «Բարև, Երևան» դաշինքի ցուցակը: Դաշինքը գնում է ճիշտ ճանապարհով: Առավելությունն այն է, որ քաղաքացիական խմբերի ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են ցուցակում, քաղաքական շահերի կրող չեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցը, բանախոսի դիտարկմամբ, մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ: «Առանց ամենօրյա փորձի և դրական ձեռքբերումների, մենք չենք կարողանալու փոխել իշխանությունը վերևից: Եթե մենք չենք կարողացել հասնել նրան, որ ավագանու, ամենափոքր գյուղի ընտրությունները լինեն արդար, մենք ի՞նչ ենք ուզում: Պետք է հասարակությունն ավելի շատ աշխատի համայնքային մակարդակներով»,-շեշտեց նա:
Ըստ «Ժառանգության» նախկին պատգամավորի, «Բարև, Երևանը» ավագանու ընտրությունների իր ցուցակում ընդգրկել է ոչ միայն քաղաքական գործիչների, այլև` քաղաքացիական ակտիվիստների, ինչը խոստումնալից է հաղթանակ ապահովելու համար: «Ցավոք, այս պահին Հայաստանում ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողանում միավորվել և առողջ ընդդիմադիր դաշտ ստեղծել, որը կկարողանա իշխանություններին ստիպել երկրում փոփոխություններ կատարել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ իրավական պետություն և քաղաքացիական կայացած հասարակություն կառուցելու համար առաջին հերթին պետք է կայացած ընդդիմություն ունենալ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ