Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Տարածաշրջանային խնդիրների քննարկում

Տարածաշրջանային խնդիրների քննարկում
27.11.2013 | 11:32

Դեկտեմբերի 2-6-ը Երևանում կանցկացվի «Հարևաններ. հայացք Հայաստանից» խորագրով երիտասարդական գիտաժողովը։ Այն իրականացվում է «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի» և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող «Աջակցություն՝ երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտաժողովի անցկացմանն աջակցում են Երիտասարդ առաջնորդների դպրոցը, Ամերիկայի հայկական համագումարը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան։

Գիտաժողովի ընթացքում 2013-ի դեպքերի վերլուծությամբ հանդես կգան ՀՀ երիտասարդ գիտնականներ, վերլուծաբաններ, ովքեր կքննարկեն զարգացումներն Ադրբեջանում, արաբական աշխարհում, Արցախում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում:

Զեկույցներից հետո կազմակերպվելու են քննարկումներ՝ ըստ օրվա թեմայի։

Դիտվել է՝ 3626

Մեկնաբանություններ