Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բաց են թողել

Բաց են թողել
20.12.2013 | 15:57

Այսօր ԱԺ-ում թեժ քննարկմամբ են ընթանում հայ-ռուսական մի շարք համաձայնագրեր: Սրան զուգահեռ ԱԺ դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ոստիկանությունը հավաքված տասնյակ քաղաքացիների բերման է ենթարկել, սակայն կարճ ժամանակ անց բաց են թողել:

Իսկ պատգամավորները դահլիճում շարունակում են «քրքրել» հայ-ռուսական պայմանագիրը և ամենասուր որակումներ տալիս այդ փաստաթղթին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ