Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սբ. Զատիկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
21.04.2019 | 22:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ներկա է գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:

Դիտվել է՝ 2953

Մեկնաբանություններ