Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Դորիան» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին

«Դորիան» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին
02.09.2019 | 12:08

Ջորջիայի, Ֆլորիդայի և Հյուսիսային Կարոլինայի նահանգապետերը երեկ պարտադիր տարհանման հրամանագրեր են տվել նահանգներին «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով։ Ատլանտյան օվկիանոսից եկող փոթորիկը արդեն հասել է 5-րդ կատեգորիայի ուժգնության և կարող է ազդեցություն թողնել միլիոնավոր մարդկանց վրա։

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ