Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։
Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր...