ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.05.2026 | 22:17
Գանձ Լույսի, փառակից` Որդուն, անճառ զորություն, ահեղ մեծություն, անբավ բնություն։
Լույս` Լույսից, Ոգի Բարձրյալի, պատկեր անփոփոխ, պարզ, անզննելի։
Արարիչ հոգիների, ստեղծո՛ղ մարմինների, անուն պաշտելի, ճշմարիտ, բարի, անեղծանելի։
Հոր հետ էակից և Տեր բոլորի,
Աղաչում ենք ահա, ընդունի՛ր Քեզ դավանողներիս երկրպագությունն ի հաճություն Քեզ։
Ամեն։

Սուրբ Գրիգոր Տաթևացի

«Հոգու Կաչն»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4723

Մեկնաբանություններ