Այսօրվա մեր պետության ղեկավար կոչեցյալ բաշիբոզուկների որդեգրած օրակարգի միջով արդեն մեկ անգամ անցել է մեր ժողովուրդն անցյալ դարասկզբին՝ 1918-1920 թվականներին: Որի արդյունքը եղել է այն, որ Ցարական կայսրությունից մեզ մնացած 60 000 քառակուսի կիլոմետր տարածքից այն ժամանակվա ապիկար իշխանությունները՝ հավատալով արևմտյան պոռնկապետությունների հեքիաթասացություններին, վերջում՝ Թուրքիայի ոտերը լիզելով խնդրում էին, որ նա թույլատրի իրենց գոնե 10 000 քառակուսի կիլոմետրից մի քիչ պակաս տարածքի վրա պետություն ունենան:
Հետո եկան բոլշևիկները և թշնամուց մեր ողորմելիների մուրացած հողակտորը երեք անգամ մեծացնելով պետություն հիմնեցին՝ անունը դնելով Խորհրդային Հայաստան:
Ավանակը, եթե իր գնացած ճանապարհի մի հատվածում ընկնում է՝ հաջորդ անգամ ինչ միջոց էլ գործադրես, անգամ սպանվելու սպառնալիքի տակ նա ճանապարհի այդ հատվածով երբեք չի անցնում: Դպրոցական տարիների ամառային արձակուրդներիս ժամանակ մայրական տատիս գյուղում բազմիցս այդպիսի տեսարանի ականատես եմ եղել: Ստացվում է, որ ավանակն ավելի խելոք ցեղատեսակ է:
Ովքեր դեռևս արյամբ հայ են մնացել և հավատում են արհավիրրքներ տեսած հայոց մեծերի խորհրդածությունների իմաստնությանն ու նրանց կողմից արձանագրված մեր ժողովրդի հնարավոր հարատևության տեսլականին՝ կարող են ընթերցել Թումանյանին ուղղված Իսահակյանի նամակի այս հատվածը: Իսկ ովքեր թուրքերի քիրվաներ են՝ թող ոչ միայն սա չկարդան, այլ քաղաքիրթ ձևով թող ս... լինեն իմ ընկերների շարքից:
ՀԱՏՎԱԾ՝ Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԻՑ
Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
«Ինձ թվում է, որ այժմ Կովկասի վիճակը ավելի լավ պիտի լինի, քան անցյալ տարի, մանավանդ թշվառ Հայաստանի. գոնե հիմա դրությունը կայուն է, այլևս կռիվ չկա զանազան ցեղերի մեջ, և թվում է, թե՝ արտաքին վտանգը անցած է. ռուսական ուժի ներկայությունը կսանձե թշնամու ախորժակները։
Ես ինքս ազգային բացարձակ անկախության ոչ կուսակից էի, ոչ հավատացող, և ոչ էլ համոզված․ մենք մեր ուժերով չէինք կարող անկախ լինել և պահել անկախությունը. Եվրոպան ոչ միայն չի օգնի մեզ, այլև թշնամի է և հրճվում է հայկական բնաջնջումով. սրան համոզված եմ փաստերի վրա. ինձ համար Անգլիան և Ֆրանսիան այնքան դաժան գտնվեցան, ինչքան Գերմանիան. քրիստոնեություն, քաղաքակրթություն, մարդասիրություն դատարկ հնչյուններ են եվրոպացու աչքում. պետք է երես դարձնել այս ավազակներից, և մոտենալ Ռուսաստանին, ինչ ձևի տակ էլ որ նա ներկայանա.
Դու լավ ես հասկանում, թե ես ինչ եմ ասում։ Ըստ իս, Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է միայն ապրել
Ռուսաստանի հետ, կամ բնավ չի կարող ապրել։ Մնացածը հիմարությունից վեր մի բան է»։
1921 թ., Վենետիկ
Տիգրան ԳՐԻԳՈՐՅԱՆ