ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Առաջին էական հակասությունը

Առաջին էական հակասությունը
07.06.2026 | 13:56

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 362 657 մարդ կամ ընտրողների 14.48 տոկոսը:

Ըստ «Ուժեղ Հայաստանի»-ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանի, Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 187 917 ընտրող:

Փաստորեն, տարբերությունը կազմում է 174 740 ընտրող:

Համեմատության համար ասեմ, որ այդ թիվը շատ քիչ է տարբերվում Գյումրի և Վանաձոր քաղաքների ընտրողների ընդհանուր (միասին վերցրած) թվից:

Այսպիսի հակասությունն առնվազն մտորումների տեղիք է տալիս:

Կա նաև վարկած, որ Հայաստանում հաշվել չգիտեն:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 6675

Մեկնաբանություններ