ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.07.2026 | 00:32


Ո՜վ գթասիրտ և բարերար Հայր,
որ լուսաբացով նորոգում ես աշխարհը,
նորոգի՛ր նաև մեր սրտերը, որպեսզի մաքուր հոգով կանգնենք Քո առջև և խաղաղ մտքով ընդունենք օրվա բոլոր ճանապարհները։
Քեզ, Հա՛յր, Քո երկնային Որդուն
և Ամենասուրբ Հոգուն, վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 3553

Մեկնաբանություններ