Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ամերիկացին, ֆրանսիացին, ճապոնացին կարդում են, հիանում են, սովորում են նրանից՝ հայից

Ամերիկացին, ֆրանսիացին, ճապոնացին կարդում են, հիանում են, սովորում են նրանից՝ հայից
31.08.2026 | 13:50

Էսօր Սարոյանի տարեդարձն ա

Հիշում եմ՝ միջին դասարաններում էի, թախտին փորի վրա պառկած Սարոյանի «Ժամում վաթսուն մղոնն» էի կարդում։ Լավ հիշում եմ իմ զգացողությունը. համարյա նույն բանն էի զգում, ինչ հիմա զգում եմ մանկությունս հիշելիս։ Տարօրինակ էր՝ սովորական, պարզ պատմվածքներ ամերիկացիների կյանքից, ու էդքա՜ն ջերմություն կար մեջը, կարոտ, որ ես դեռ չէի հասցրել ճանաչել, իմ համար դեռ անսովոր սեր՝ ոչ թե կնոջ, այլ մարդկանց, աշխարհի նկատմամբ։ Հիմա լավ չեմ էլ հիշում, թե ինչի մասին էին պատմվածքները, բայց զգացողությունները բյուրեղացել-մնացել են մեջս։

Հետո էլի Սարոյան կարդացի՝ տարբեր բաներ, ու միշտ նույն զգացողությունը։

Իսկ հետո տեսա Սարոյանին։ Տեսա ու շատ զարմացա՝ հռչակավոր գրող, որը տեղ ա գրավել աշխարհի մեծերի՝ Ֆոլկների, Ստայնբեքի, Հեմինգուեյի, Ջեկ Լոնդոնի կողքին, ու էդքա՜ն հայ, էդքա՜ն բիթլիսեցի՝ հաղթանդամ, թավ բեղերով։ Ախր, ո՜նց կլինի։ Ուրեմն՝ ամբողջ աշխարհը տեղավորվում ա էս մի թիզ Հայաստանի մեջ, թե չէ ո՞նց պիտի մինչև ուղնուծուծը հայ էս ծերունին աշխարհին խելք սովորացնի, ո՞նց պիտի հասկանան նրան։ Չէ՞ որ ամերիկացին, ֆրանսիացին, ճապոնացին նայում են նրան ու տեսնում են իսկական, ավանդական հայի, ու կարդում են, հիանում են, սովորում են նրանից՝ հայից։ Ու էդ հայը նաև հայերեն ա խոսում, այսինքն՝ էդ տիեզերական մտքերը նաև հայերեն են հնչում նրա գլխում։

Քո ազգը սիրել ա պետք՝ անկախ ամեն ինչից, բայց ինչքա՜ն լավ ա, երբ նաև հպարտանալու բան ունես։

Էսօր Սարոյանի տարեդարձն ա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ