Արևմտահայերն այսպիսի խոսք ունեին․ «Ռուս մը խաբելու համար յոյն մը պէտք է, յոյնի մը համար՝ հրեայ մը, հրեայի մը համար՝ հայ մը և հայու մը համար՝ երկու սատանայ»։
Անկախ ԱՄՆ-ից (և ոչ միայն…) ոմանց լավատեսական հայտարարություններին, փաստերը հուշում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ավելի ճիշտ, Ուկրաինայի հետ և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմը մոտ ժամանակներս, ցավոք, չի ավարտվի...