Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Այս իշխանությունը ոչ մի նոր «կուկուռուզ» չի հնարել, բովանդակային իմաստով կառավարման համակարգը նույնն է

Այս իշխանությունը ոչ մի նոր «կուկուռուզ» չի հնարել, բովանդակային իմաստով կառավարման համակարգը նույնն է
04.03.2026 | 14:31

Հարգելի թունդ ընդդիմություն, էս կուկուռուզի ու պեռաշկու գյալաջին թարգեք: Մեծ հաշվով, ՀՀ վերջին 30 տարվա բոլոր իշխանություններն էլ «կուկուռուզ ուտելով» էին զբաղված: Այսօրվա վիճակը կանխատեսելի էր դեռ այն տարիներին: Հասկացող մարդիկ այդ մասին գրում ու խոսում էին:

Տարածաշրջանում մեծ երկրներ էին աչքի առաջ ոչնչանում, մեր հարևանները պատրաստվում էին, մի քանի քայլ առաջ էին մտածում: Իսկ դուք, խամյակների պես, ձեր «կուկուռուզներով» էիք տարված: Ձերը սև խավիար էր, հարսանիքներ ու տարատեսակ քեֆեր էին, ատկատներ, բայց իմաստը նույնն է:

Այս իշխանությունը ոչ մի նոր «կուկուռուզ» չի հնարել, բովանդակային իմաստով կառավարման համակարգը նույնն է, դերասանական ու էսթետիկ մատուցման ձևերն են փոխվել, տիկտոկի ժամանակներ են:

Լուրջ հարցերից խոսեք, կես քայլ հետո մտածեք, մենք շատ բարդ իրավիճակում ենք: Երկրում անտերության մթնոլորտը ավելի է խորանալու: Կառավարման համակարգում ուտելով զբաղված առնետներն այս իրավիճակում ավելի մեծ թափով են թալանելու: Կուկուռուզն ու պեռաշկին միով բանիվ դարձրել եք համազգային հարց, ազգովի սուտմեռուկ ենք ձևանում: Աշխարհ, մեզնից վազն անցիր, մենք, սուտմեռուկ տված, պեռաշկի ու խաղաղություն ենք սիրում, կռիվը քըխ է...

Դա չի աշխատելու: Հասկանալի է, որ այլընտրանքը քիչ է, բայց իրոք ճակատագրական ժամանակներ են, կարող ենք պեռաշկիներով ու կուկուռուզներով հանդերձ ոտնատակ լինել:

Կենտրոնացեք անտերության մթնոլորտի վրա՝ ոլորտ առ ոլորտ, առանց պոպուլիստական վայնասունի:

Արա Արայան

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ