Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Դաժան ճշմարտություն, որ կարող է շատերին սթափեցնել

Դաժան ճշմարտություն, որ կարող է շատերին սթափեցնել
01.04.2026 | 13:54

Այս բարձրարվեստ, հանճարեղ քանդակագործ վարպետներ ունեցող ազգին ինչպե՞ս կարողացան կտրել իր հոգևոր արմատներից և ստիպել խոսել «զռռալուց», կուկուռուզ, սուջուխ ու տաք-տաք կարտոֆիլ ուտողներից։ Նախկիննե՛ր ու ներկանե՛ր, դուք ոչ մի բանով չեք տարբերվում միմյանցից. դուք նույն սցենարով գրված բեմադրության դերակատարներն եք։

Իսկ ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, այո՛, Նիկոլը տվեց Արցախը, արցախցի մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկեց, էլ չեմ ասում զոհերի ու հաշմանդամ դարձած մեր երիտասարդների մասին։ Հողեր է տվել, բարձունքներ ու ճանապարհ է նվիրել թշնամուն։ Բայց դուք, որ Հայաստանում դարձաք միլիոնատեր, ի՞նչ արեցիք, որ այդ ամենը չլիներ։ Ձեր միլիոններով, կանխիկ՝ «քեշ» գումարով ումից ասես կարող էիք զենք գնել։ Արեցի՞ք։ Միայն թե չասեք, որ դա պետք է պետությունը ձեռնարկեր։ Եկե՛ք չմոռանանք, ախր դուք էլ այդ պատերազմի վկաներն եք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեր սփյուռքի հայրենակիցները որ երկրից ասես զենք էին գնում ու ուղարկում Հայաստան ու Արցախ։ Բայց դուք խնայեցիք ձեր միլիոնները. արդարանալու ոչինչ չունեք։

Դիմում եմ բոլոր նախկիններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, որ ընտրարշավ եք մտել, որ նորից Նիկոլը վերընտրվի, ու դուք ապահով ապրեք, քանի որ դրսում կգտնվեն Թեհլիրյաններ։ Բայց այստեղ դուք կհայտնվեք Բաքվի բանտում, ինչպես Արցախի բոլոր երեք նախագահներն ու այլ պաշտոնյաները, քանի որ եթե այսպես շարունակվի, «Արևմտյան Ադրբեջանը» կդարձնեն իրականություն։

Չէ՛, չեմ մոռացել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին. բոլորդ դո՛ւրս եկեք քաղաքականությունից։ Դուք արդեն ապականել եք այն և Հայաստանը հասցրել եք անդունդի եզրին։ Մի՛ հրեք մեր պետությունը՝ հայերիս վերջին հանգրվանը, մի՛ հասցրեք ազատ անկման վիճակին, դա կլինի անդառնալի։ Ազատ անկումն անկասելի է։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Հ.Գ.

Չփորձեք ինձ ահաբեկել կամ հետապնդել. ես հրաժարվել եմ ենթադրյալ 10 հազար դրամ թոշակի բարձրացումից և անվճար բժշկական հետազոտությունների ու բուժման ընտրակաշառքից։

Դիտվել է՝ 38481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ