2019 թ. օգոստոսի 5:
«Ֆլորենց»-ը մեզ համար, ստեփանակերտյան հաճելի սրճարաններից մեկն էր: Ինչպես միշտ՝ վայելում էինք Արցախում գտնվելու յուրաքանչյուր օրն ու առիթը:
Այդ օվա առիթը հանրահավաքն էր:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում թևածում էր աննկարագրելի բարձր տրամադրություն:
Քիչ առաջ, Նիկոլն ի լուր աշխարհի, արդեն հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»:
Կարելի է ասել՝ ոգևորությունից ցնծում էին գրեթե բոլորը՝ արցախցիները, Հայաստանից ու տարբեր երկրներից Ստեփանակերտ ժամանած մեր հայրենակիցները:
Այդ պահից սկսած, իմ ընտանիքի անդամներին բացատրում էի, թե բանակցային առումով որքան վտանգավոր ու սադրիչ հայտարարություն է արել Նիկոլը:
Մի կողմից ուրախացնում էր շուրջը տիրող ուրախ ու անհոգ աշխուժությունը, մյուս կողմից ծանր ու տագնապալի տրամադրություն էր՝ հնարավոր հետևանքների համար:
Փոխզիջումների վրա կառուցված և միջազգայնորեն ընդունված բանակցություններից դեպի պատերազմ՝ ճանապարհը բացված էր:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ