«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Այս հուսալքությունը մերը չէ, դա մեզ պարտադրված արհեստական թմբիր է

Այս հուսալքությունը մերը չէ, դա մեզ պարտադրված արհեստական թմբիր է
03.07.2026 | 10:46

Մենք իրավունք չունենք մեր պետության ապագան զիջելու հուսահատությանը։

Այսօր մեր շուրջը թևածող քաղաքական անկայունությունը, օդում կախված դատարկությունն ու օրվա իշխանության ապազգային, կործանարար կեցվածքը միայն մեկ նպատակ ունեն՝ մեզ պարտադրել համատարած հիասթափություն, ստիպել, որ հարմարվենք ու թևաթափ լինենք։ Ներքին ու արտաքին այս ահագնացող մարտահրավերների, միջազգային հարթակներում և հարևան մայրաքաղաքներում մեր երկիրը ցուցադրաբար նվաստացնելու ամոթալի իրողությունների ֆոնին՝ մեզ փորձում են համոզել, թե այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել, ու վտանգներն անխուսափելի են։

Եթե այսօր դուք էլ եք ձեզ սպառված զգում, եթե հոգնել եք անդադար ստից, անորոշությունից ու մեր պետական արժանապատվության հերթական կորստից, հիշե՛ք՝ հենց այսպիսի օրհասական պահերին է արթնանում իսկական հայրենատիրությունը։ Մեր տեսակը երբեք չի հաղթել սոսկ աշխարհաքաղաքական բարեհաճությամբ։ Մենք պետություն ենք պահել ու հաղթել, երբ ներսում ունեցել ենք անսասան հոգևոր լույս ու հավատք, իսկ աշխարհին հակադրել ենք բարձր ռազմավարական ինտելեկտով և հայրենիքը պաշտպանող ամուր բազկի ուժով։

Այսօրվա քաղաքական դատարկությունը, տգիտությունն ու կեղծիքը անցնելու են։ Պատմության թատրոնում պատահական դերակատարները գալիս ու գնում են, բայց Ազգն ու Պետությունը հավերժ են։ Մեր խնդիրն այսօր ողնաշարն ուղղելն է, մեր սեփական ուժերին նորից հավատալն ու ազգային բարձր գիտակցությամբ միավորվելը։

Երբ հանդիպում են անկոտրում հավատքն ու հայրենիքը պաշտպանող սուրը, հայոց հաղթանակներն անխուսափելի են դառնում։ Այդ հաղթական լույսը մեր ներսում է, և մենք միասին դուրս ենք գալու այս խավարից։

Վստա՜հ եղեք, մենք դեռ շատ անելիք ունենք մեր Հայրենիքի համար։

Աստված պահապան մեր Երկրին և ու ժողովրդին։

Եթե դուք էլ եք հավատում, որ միասին կարող ենք ցրել այս խավարը, տարածե՛ք այս ուղերձը և ձեր խոսքը գրե՛ք մեկնաբանություններում։ Մենք պետք է լսելի դարձնենք ազգային ձայնը։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ