ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Սրանք լավ սպասարկում են հանձնման օրակարգը

Սրանք լավ սպասարկում են հանձնման օրակարգը
28.03.2024 | 22:50

Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցի ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր` հողի վրա և ի՞նչ պետք է անենք:

Ի դեպ, ինձ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ ՔՊ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:

Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5897

Մեկնաբանություններ