Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանը համաձայն է երկշաբաթյա հրադադարի գաղափարի հետ, բայց չի նահանջում իր դիրքորոշումից

Իրանը համաձայն է երկշաբաթյա հրադադարի գաղափարի հետ, բայց չի նահանջում իր դիրքորոշումից
08.04.2026 | 04:36

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ.

«Որպեսզի դիվանագիտությունը կարողանա իր գործը կատարել, ես անկեղծորեն խնդրում եմ նախագահ Թրամփին երկարաձգել ժամկետը երկու շաբաթով։

Պակիստանը անկեղծորեն խնդրում է իր իրանցի եղբայրներին՝ որպես բարի կամքի դրսևորում, բացել Հորմուզի նեղուցը համապատասխան երկշաբաթյա ժամկետով։

Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին պահպանել հրադադարը ամենուրեք երկու շաբաթ, որպեսզի դիվանագիտությունը կարողանա հասնել պատերազմի վերջնական ավարտին՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության շահերից ելնելով»։

Համաձայնագիրը կարող է կնքվել արդեն այսօր։

Իրանի հետ համաձայնագիրը կարող է կնքվել արդեն այսօր։

Իրանը համաձայն է երկշաբաթյա հրադադարի գաղափարի հետ, բայց չի նահանջում իր դիրքորոշումից։

Միջնորդը երաշխավորում է պատերազմի ավարտը, սակայն ԱՄՆ-ն անվստահելի է։

Պաշտոնական համաձայնագրի մասին լուրը կարող է հայտնի դառնալ արդեն այսօր:

Այս պահին Դոնալդ Թրամփը նախարարների կաբինետի հետ քննարկում է Իրանի կողմից հրադադարի առաջարկը, որը փոխանցվել է միջնորդների կողմից:

CNN

Դիտվել է՝ 8040

Մեկնաբանություններ