Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Փրկչական» աճպարարության քրոնիկոնը. ինչպես են կապիտուլյացիաներն ու զիջումները մատուցվում որպես փրկություն

«Փրկչական» աճպարարության քրոնիկոնը. ինչպես են կապիտուլյացիաներն ու զիջումները մատուցվում որպես փրկություն
22.11.2026 | 12:23

Քաղաքագիտական մտքի պատմության մեջ հազիվ թե գտնվի մեկ այլ օրինակ, երբ իշխանությունը շարունակական կապիտուլյացիաներն ու զիջումները մատուցի որպես ազգափրկիչ առաքելություն։
Ինչ Նիկոլը եկել է իշխանության, «փրկում ու փրկում է»։
• «Դժգույն ու դժբախտ» Շուշին հանձնեց՝ Ստեփանակերտը «փրկեց»։
• Ստեփանակերտը հանձնեց՝ 25 000 կյանք «փրկեց»։
• 5000 զոհ տվեց՝ Հայաստանի անկախությունը «փրկեց»։
• Նոյեմբերի 9-ը ստորագրեց՝ 120 000 արցախցու «փրկեց»։
• Նոյեմբերի 9-ը չկատարեց՝ 120 000 արցախցու մեկ տարվա սովից հետո Երևանում «փրկեց»։
• Արցախը հանձնեց՝ ռուսական «թոկից փրկեց»։
• Սև լճի տարածքի 30 տոկոսի համար չկռվեց ու էլի կյանքեր «փրկեց»։
• Ցատկեց Եվրոպայի գիրկը՝ ռուսական «լծից փրկեց»։
• Գորիս - Կապան ճանապարհը տվեց՝ Զանգեզուրի միջանցքը «փրկեց»։
• Միջանցքը տվեց՝ Սյունիքը «փրկեց»։
• Տավուշի դիրքերն ու Կիրանցի հողերը տվեց՝ «երկուշաբթի օրվա պատերազմից փրկեց»։
• Ջերմուկի բարձունքները թողեց թշնամուն՝ «խաղաղության գործընթացը փրկեց»։
• Մասիս սարից ու զինանշանից հրաժարվեց՝ «իրական Հայաստանը փրկեց»։
• 1,5 միլիոն նահատակների իրավունքները կասկածի տակ դրեց՝ Էրդողանի հետ «երկխոսությունը փրկեց»։
• Վերընտրվեց՝ սեպտեմբերյան լայնամասշտաբ պատերազմից «փրկեց»։
• Տիգրանաշենն ու անկլավները պետք է հանձնի, որ Երևանը «փրկի»։
• Սահմանադրությունն է փոխում, որ էլի «փրկի»։
Իսկ հաջորդիվ մեզ կբացատրի. «Սյունիքի վերահսկողությունը պետք է հանձնենք Թեհրանին, որ Սյունիքն ԱՄՆ-ից «փրկենք»։
Իսկ երբ այս «փրկչական» աճպարարության արդյունքում այլևս ոչինչ չմնա «փրկելու», այդ ժամանակ էլ հպարտորեն կհայտարարի, թե զիջեցինք պետությունը, բայց փոխարենն «ազատվեցինք պատմության ծանր լծից»։


Անահիտ ՕՀԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ