ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.11.2025 | 22:00
Տե՛ր Աստված,
քաղցրագին Լույս, որ փայլում ես աներևույթ, որտեղ խոսում է միայն Քո Սուրբ կամքը։
Քո առջև եմ՝ անզորությանս ամբողջ ճշմարտությամբ` խոստովանելով մեղքերն ու թուլություններս։
Բայց Դու, որ երկայնամիտ ես և ողորմությամբ հարուստ,
մերձեցիր և բժշկի՛ր հոգուս բոլոր վերքերը։
Տե՛ր,
այսօր ինձ ներշնչի՛ր սիրտ,
որը չի սասանվում քամիներից,
խելք, որ հասկանում է Քո նշանները
և աչքեր, որ տեսնում է Քո շնորհը։
Տե՛ր,
օրհնի՛ր ինձ և ի սեր Քո
օրհնի՛ր նաև նրանց, ում անունները պահում եմ սրտիս խորքերում։
Պարգևի՛ր խաղաղությամբ լեցուն օր,
հանդարտություն՝ փորձությունների պահին և խոնարհություն՝ ամեն հաջողության մեջ,
որպեսզի ոչինչ չխլի ինձ Քեզնից։
Քեզ եմ ապավինում իմ ողջ ճանապարհով այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամե՛ն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2393

Մեկնաբանություններ