ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ

Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ
15.12.2025 | 13:34

Հայաստանը հիմա գտնվում է 2004-ի Ռուսաստանի վիճակում։ Միջազգային պարտնյորների հետ ակտիվ գործընկերության պատրանք, ժողովրդավարական իմիջ, միջազգային տնտեսական իրավիճակի պատճառով փողի հոսքեր, տարին 7.5 տոկոս տնտեսական աճ` բյուջեն աճում է, տատիները թոշակ են ստանում, խանութներում տեսակ-տեսակ ապրանքը լիքը, ակումբներում ու ռեստորաններում եռում է կյանքը։

Մյուս կողմից` կանգնել են ռեֆորմները, արդեն Խոդորկովսկուց խլել են Յուկոսը, ի հայտ են գալիս նոր օլիգարխներ` Իգոր Սեչին, Ռոտենբերգներ։ Գուսինսկին ու Բերեզովսկին փախած են։ Մեդիայի էական խաղացողները արդեն իշխանության ձեռքում են, մյուս անհնազանդների դեմ աշխատում է վարկաբեկումն ու իբր զուտ տնտեսական-գույքային բնույթի վեճերը, որով խլում են մեդիայի գրասենյակները, բաժնետոմսերը։ Փաստացի վերացվում է տեղական ժողովրդավարությունը, նահանգներում անցանկալի մարդիկ կամ չեն ընտրվում, կամ դատվում են։ Իշխանությունը, օտարերկրյա դավադրությունների ու տեռորիզմի դեմ պայքարի նարատիվով, ձգում է օղակը «ներքին թշնամու» դեմ։ Արդեն իսկ շրջանառության մեջ են դրված «ինքնիշխան ժողովրդավարության» ու «իշխանության ուղղաձիգի» գաղափարները, որը, ի դեպ, տառի ճշտությամբ կրկնեց Նիկոլը այս տարվա հուլիսի 16-ին։

Իսկ թե ինչ է լինում հետո` բոլորը գիտեն։ Մենք հիմա բեկումնային շրջափուլ ենք ապրում ու բոլոր նրանք, ովքեր հետո չեն ուզում օտարերկրյա գործակալի կարգավիճակով բացատրել, որ իրենք իրականում չգիտեին ինչ է լինելու ու ընդամենը պաշտպանում էին ժողովրդավարությունը կոմունիստներից` հիմա պիտի խիստ անձնական որոշում կայացնեն։ Որովհետև հետո լինում է այն, ինչ եղավ Նեմցովի հետ։

Պատմությունը դասեր տալիս է, այլ հարց է, եթե երեխան է բութ։

Միքայել Նահապետյան

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ