«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հաղթ ու կատարյալ

Հաղթ ու կատարյալ
08.05.2026 | 11:17

Եկան օրերը - քաղցալուր ու մառ,

ունայն, ոգեզուրկ ու քմակատար,

երազանքների փոշին է հիմա

ձեռքիս - և մոխրե հացի մի պատառ:-

Զեխ թափորներ են քայլերթում անհոգ

հույլ ոստաններով - մեղսորեն երկտակ,

և հին զանգերը սիզիփյան ճիգով

աղաղակներ են խեղդում իրենց տակ:-

Նզովյա՛լ լինեք, խլուրդներ դավի,

որ երկրիս սերը մսխեցիք անհագ,

նրա ոսկորն ու միսը կրծեցիք

շնագայլային ոռնոց-խնդությամբ:-

Տերը երեսն իր շրջել է ձեզնից,-

սատանա՛ն անգամ թող ձեզ չների,-

կգա՛ն նոր օրեր՝ հաղթ ու կատարյալ,

երազանքների կնիքով հաստված:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4006

Մեկնաբանություններ