«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քաղաքական հրամայական

Քաղաքական հրամայական
09.06.2026 | 22:10

Հասարակության լայն շրջանակներում իրավացիորեն ձևավորվում է կայուն համոզմունք հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների համատարած կեղծման ու նենգափոխման վերաբերյալ։

Ճշմարտությունն աստիճանաբար ջրի երես է դուրս գալիս։ Խունտան ոչ միայն ամբողջովին խաթարել է նախընտրական շրջանը (բռնաճնշումներ, ձերբակալություններ, վարչական ռեսուրսի և հանրային ԶԼՄ-ների անօրինական ու անխնա շահագործում և այլն), այլև ընտրությունների օրը զբաղվել է համակարգված զեղծարարությամբ՝ ձայների գողությամբ ու աղավաղմամբ։

Այս պայմաններում ԱԺ մանդատները վերցնելու և խորհրդարան մտնելու նպատակահարմարության շուրջ ընդդիմադիր երեք գլխավոր ուժերի ձգձգվող «խորհրդակցություններն» ավելորդ են և վնասակար։ Հանրության հիմնավոր դիրքորոշումից ու արդարացի տրամադրություններից հետ մնալն անթույլատրելի է, այն էլ՝ այսպիսի վճռորոշ պահերին։

Օր առաջ, ժամ առաջ պաշտոնապես հայտարարե՛ք ընտրությունների խայտառակ կազմակերպումն ու կեղծված արդյունքները չընդունելու մասին և դիմե՛ք համապատասխան իրավական և այլ քայլերի։ Հրապարակե՛ք գործողությունների հստակ ծրագիր և մոտավոր ժամանակացույց։

Իշխանափոխության հնարավորությունն ավելի մոտ է, քան երբևէ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ