«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պատերազմի ձգտելով՝ խաղաղության մասին խոսելն անհնար է

Պատերազմի ձգտելով՝ խաղաղության մասին խոսելն անհնար է
20.06.2026 | 19:25

Աշխարհի գործերի հեղհեղուկ լինելու մասին խոսում է թեկուզ այն աշխարհաքաղաքական վիճակը, որը տիրում է ԵՄ-ում։

Բավականին երկար ժամանակ, զգալով, որ երկխոսությունը Ռուսաստանի հետ շատ կարևոր է, ԵՄ-ը և նրա առաջատար երկրները չեն կարողանում գտնել մեկին, որը կարողանա կամ արժանի լինի նման պատասխանատու գործին։

Ավելի հզոր ուժերի կողմից ժամանակին ԵՄ-ի և նրա մաս կազմող երկրների պատասխանատուների ու ղեկավարների դերը վստահվել է երկրորդական մարդկանց, որպեսզի այդ հսկայական քաղաքակրթական ու տեխնոլոգիական հզորության կառավարումը անսպասելի պրոբլեմների չհանդիպի։

Այս վիճակում, երբ դրսի լուրջ ուժերի մոտ կարիք է առաջանում խոսել ԵՄ-ի հետ, ապա բնական հարց է առաջանում, թե ո՞վ է այն անձը, որը ԵՄ-ի կողմից լիազորված կարող է լինել այդ նպատակի համար։

Եվ այս վիճակը նոր չի առաջացել ԵՄ-ում, քանի որ ժամանակին Հենրի Քիսինջերը նույն հարցը տվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե նման անձ գտնելը դժվար է, ապա դա խոսում է այդ միության արհեստականության և, հետևապես, նրա անկայունության մասին։

Բացի դրանից, ԵՄ-ի հարաբերական կայունության գրավականը հենց սկզբից եղել է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական և տնտեսական հզորության գերակա դիրքը ԵՄ-ի նկատմամբ, անկախ նրանից, որ Եվրամիության երկրների մեջ հակասություններ միշտ էլ եղել են, բայց դրանք զսպվել են արտաքին կոշտ կառավարումով։

Հիմա, երբ ԱՄՆ-ը ինչ-որ չափով հեռացել է ԵՄ-ից, աստիճանաբար այդ ներքին հակասությունները հնի նման նորից կդառնան ակտուալ, իսկ այդ միությունն էլ՝ անկայուն։

Բացի դրանից, երբ խոսքը ուկրաինական պատերազմն ավարտելու հետ կապված հնարավոր բանակցությունների մասին է Ռուսաստանի հետ, ապա ԵՄ-ի և Ոկրաինայի քայլերի ու գործողությունների նույնիսկ մակերեսային անալիզն ասում է, որ նրանց նպատակը խաղաղությունը չէ, այլ բոլոր հնարավոր միջոցներով պատերազմը շարունակելը, որի նպատակն էլ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելն է և Զելենսկու իշխանության մնալը, քանի որ, հակառակ դեպքում, նա շատ բաների համար պետք է պատասխան տա։

Եվ հենց նման նկատառումներից ելնելով էլ դժվար է գտնել ԵՄ-ի կողմից որևէ լիազորված անձ, որը կարողանա նման հակասական վիճակում բանակցել ռուսների հետ, մանավանդ, հստակ չի նաև, թե ինչի մասին խոսել, քանի որ, պատերազմի ձգտելով, խաղաղության մասին խոսելն անհնար է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ