«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կեղծ հանդեսներ և դառն իրականություն

Կեղծ հանդեսներ և դառն իրականություն
12.10.2026 | 10:55

Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր ուրախանում են սրանց կազմակերպած միջոցառումներով, մասնակցում ու վայելում են դրանք: Երանի՛ ձեզ: Ես սրանց կազմակերպած տոներին անգամ տնից դուրս չեմ գալիս, որ հանկարծ չշնչեմ այդ օդը, ուր մնաց թե գնամ ու մասնակցեմ:
Երևանի տոնն էլ, Անկախության օրն էլ, Ամանորն էլ կազմակերպվում են բացառապես իրենց պիղծ PR-ի, անհոգ ու անդարդ կյանք ցույց տալու և ամեն բան երջանիկ ու ուրախ գույների մեջ ներկայացնելու համար: Վեց տարի շարունակ մի Եռաբլուր բարեկարգել չկարողացողները շաբաթը մեկ «ֆեստիվառների», տոների ու քեֆերի մեջ են:
Անգամ հանգուցյալների գումարները կրճատողներին քեֆ-ուրախության համար այսքան փող որտեղի՞ց, եթե ոչ հատուկ նպատակով ու առաքելությամբ հատկացվող ֆոնդերից:
Տարվա մեջ 300 անգամ Իվետա ու Թաթա լսեք, բայց հիշե՛ք՝ երբ կործանվեք, ձեզ տեր կանգնող չի լինելու:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 81

Մեկնաբանություններ