Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.10.2026 | 00:13

Տե՛ր երկնքի և երկրի Հիսուս Քրիստոս,
Իշխան կյանքի և մահվան, դատավոր կենդանիների և մեռյալների,
Հույս և ապավեն իմ հոգու։
Քեզ եմ մատուցում իմ աղոթքի երկրպագությունը և աղերսները։
Լսիր ինձ և քավիր իմ մեղքերը, որ միակդ ես առանց մեղքերի, որ միակդ ես Սուրբ և սուրբերի մեջ ես բնակվում, որ միակդ ես գթած և ողորմած։
Ողորմիր ինձ Ստեղծիչ իմ և օրհնիր ինձ։
Ամեն։


Սուրբ Եփրեմ Ասորի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1296

Մեկնաբանություններ