Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հրայր Թովմասյանն ապահովում է «ո՞չ»-ը

Հրայր Թովմասյանն ապահովում է «ո՞չ»-ը
27.11.2015 | 01:02

ԱԺ աշխատակազմի թիվ մեկ բամբասանքի թեման «հարազատ» աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն է։ Թե՛ միջանցքներում, թե՛ աշխատասենյակներում մեկ բան են խոսում. «Եթե այսպես շարունակվի, բոլորս «ոչ» կասենք սահմանադրության փոփոխություններին»։ Այսինքն, մինչ Հրայր Թովմասյանը ռեալիթի շոուներում փորձում է իր հավատարմությունն ապացուցել իշխանություններին, իր աշխատատեղում սեփական գործողություններով նպաստում է կայուն «ոչ»-ին։ Պարզվում է, խնդիրը միայն այն չէ, որ նա որոշել է աշխատակազմը թողնել առանց ավանդական տարեվերջյան պարգևավճարների։ «Ինչ խելքին փչի, որոշում ու առաջ է տանում։ Էնպես է իրեն պահում, ասես ԱԺ նախագահը ինքն է, ոչ թե Գալուստ Սահակյանը»,- դժգոհում են ԱԺ աշխատակիցները և հավելում՝ քանի որ պատգամավորներն են «անփող», որոշվել է պարգևավճարներ հատկացնել միայն նրանց։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ