Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Քաղծառայողների սիրտը դող է ընկել

Քաղծառայողների սիրտը դող է ընկել
20.09.2016 | 00:20

«Քաղծառայությունը քաղաքական պաշտոն չէ, ոչ էլ հայեցակարգային։ Այդ տեսակետից, կարծում եմ, նոր կառավարության ձևավորումը չի կարող բացասաբար ազդել քաղծառայողների աշխատանքի վրա»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ, երբ նրանից փորձեցինք ճշտել՝ գործադիրի և գերատեսչությունների միջին օղակներում կադրային փոփոխություններ կլինե՞ն: Հարցը պատահական չէր, ոչ էլ անսպասելի։ Այս պահին միջին օղակներում նյարդային լարվածություն կա, չգիտեն՝ իրենց աշխատատեղերում կմնա՞ն, թե՞ ոչ։

Մոտ երկու տարի առաջ քաղծառայության խորհրդի նախագահը լրագրողների հետ զրույցում փաստեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների միջամտությունը քաղծառայության համակարգում անառողջ մթնոլորտ է ձևավորում։ Մեր այս հիշեցումը Մանվել Բադալյանը չժխտեց՝ հավելելով. «Չեմ կարծում, թե խնդիրներ լինեն»:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ